ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2019 14:59
Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում
Դեկտեմբերի 25-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 02:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ա. Մկրտչյան փողոցի թիվ 9 շենքի բնակիչներ, ամուսիններ` 1992թ.ծնված Ռ. Մ.-ն և 1993թ.ծնված Ե. Հ.-ն, իսկ ժամը 03:10-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է ընդունվել նույն հասցեի բնակիչ,2018թ.ծնված Ս. Հ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են դեկտեմբերի 24-ին ժամը 22:30-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածը տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: