ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:41
Շմոլ գազից թունավորման դեպք՝Մարտունիում
Հունվարի 4-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 19:30-ին շմոլ գազի թունավորում իրենց մոտ են ընդունվել Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 2004թ.ծնված Ռ. Բ.-ն,1982թ.ծնված Ն. Բ.-ն և 1971թ.ծնված Ա. Բ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ վերջիններս նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: