ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2021 14:13
Շմոլ գազից թունավորման դեպքեր՝մայրաքաղաքում
Փետրվարի 23-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 11:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1959թ.ծնված Ա. Ս.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Ս.-ն թունավորվել է նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում, տանը լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի 23-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 20:40-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ,1988թ.ծնված Ա. Պ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Պ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, տանը լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգումներով զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: