ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.03.2021 11:33
Շմոլ գազից թունավորման դեպքեր՝մայրաքաղաքում
Փետրվարի 28-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:45-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի բնակիչներ՝ 1940թ.ծնված Ա. Բ.-ն և 1975թ.ծնված Է. Ս.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 19:30-ին սահմաններում իրենց բնակարանի բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչությունը:
Մարտի 1-ին «ԱրևիԿ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից և «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 04:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի Գ.Լուսավորիչ փողոցի բնակիչներ՝ 2003թ.ծնված Ծ. Ա.-ն, 2006թ.ծնված Ա. Ա.-ն և 1982թ.ծնված Ժ. Ա.-ն
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 03:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: