ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.12.2017 09:37
Շնորհավորական ուղերձ` Արցախի Հանրապետության ոստիկանության պետին
Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և ոստիկանության ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում առողջություն և անձնական երջանկություն:
Տարիների վաստակով Դուք ապացուցել եք, որ հավատարիմ եք պետականության ամրապնդմանը: Համոզված ենք, որ միայն Ձեզ նման վեհ արժեհամակարգ ունեցող անհատներով կարող ենք որակական նոր հարթություն տեղափոխել ոստիկանության ծառայությունը և լիարժեք վստահության արժանանալ հասարակության կողմից:
Ձեր կողմից որպես ոստիկանության ուղենիշ ընտրված «Արդարության և օրենքի առաջ բոլորի հավասարության» սկզբունքի լիարժեք ապահովման դեպքում մենք ի զորու ենք կերտել մեր բոլորիս երազած հայրենիքը: