ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.07.2020 11:57
Շուշի քաղաքում ավտոմեքենա է կողաշրջվել
Հուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Շուշի քաղաքի բնակչուհի,1994թ.ծնված Ն. Պ.-ն առանց վարորդական իրավունքի վկայականի վարելով Շուշի քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Գ. Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Շուշի քաղաքի Հեքիմյան փողոցում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով Ն. Պ.-ն և Գ. Ա.-ն ստացել են սալջարդ վնասվածքներ:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: