ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.03.2021 14:28
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները շարունակում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման գործընթացը.
Մարտի 18-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Կ. Դ.-ն ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է տարբեր տրամաչափի 943 փամփուշտ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Մարտի 18-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ս. Վ.-ն ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին կամովին հանձնել է 1 միավոր 16 մմ տրամաչափի մեկ փողանի ողորկափող հրացան, «Ֆ-1» տիպի 1 նռնակ իր պայթուցիչով, 1 արկ, ինքնաձիգի 3 պահեստատուփ և 450 փամփուշտ։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: