ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2021 11:35
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները շարունակում են ապօրինի զենք-զինամթերքի հանձնման գործընթացը.
Մարտի 15-ին մայրաքաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Ա. Ա.-ն ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է 1 միավոր առանց համարի «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և 1 պահեստատուփ լիցքավորված փամփուշտներով, որոնք գտել է 2020թ. նոյեմեբերի 4-ին մարտական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից:
Մարտի 15-ին մայրաքաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ն. Բ.-ն Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է 1 միավոր «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, որը գտել է նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի աջակողմյա հատվածի թփերից:
Ստուգումներով զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Մարտի 15-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Կ. Ա.-ն ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: