Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

01.12.2022 09:11

Ոստիկանության ծառայողի օրվա միջոցառումներին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը

Ոստիկանության ծառայողի օրվա միջոցառումներին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը
ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումներին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի, բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների ուղեկցությամբ:
 
Միջոցառումների մեկնարկը տրվել է հարգանքի տուրքով:Ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայրենիքի անկախության և իրավակարգի պաշտպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
 
Այնուհետև համակարգի ծառայողներին ողջունել ու մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է ՆԳ նախարարը: Կարեն Սարգսյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել համակարգի բոլոր ծառայողներին, ովքեր Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթները կատարում են անվերապահ նվիրումով:
 
«Երախտիքի խոսքս եմ հղում արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին: Հանրությունը ձեզանով է ընկալում և չափում ոստիկանության համակարգի գործառույթը:
Շնորհակալություն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին: Գիշեր ու զօր նրանք պայքար են մղում հանցավորության դեմ: Այդ աշխատանքը հաճախ դուրս է մնում հանրության տեսադաշտից, բայց արժանի է մեծ գնահատանքի:
 
Արդյունավետ բարեփոխումների իրական ճանապարհով երկրի բարձրագույն իշխանությունը և ՆԳ նախարարությունը այսուհետ ևս անելու են հնարավորը՝ ոստիկանի հեղինակության բարձրացման, ոստիկանության ծառայողի գիտելիքների կատարելագործման ուղղությամբ» -ընդգծել է Կարեն Սարգսյանը:
 
«Հետպատերազմյան մարտահրավերների հաղթահարման, ներքին անվտանգության և օրինականության ապահովման գործում մեծ է ոստիկանության դերակատարումն ու ներդրումը»- ելույթի իր խոսքում նշել է Հանրապետության նախագահը: Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել զոհված ոստիկանների հարազատներին, նշելով, որ իրենց դաստիրակած հերոս զավակների շնորհիվ մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար: Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:
 
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ևս շնորհավորել է համակարգի ծառայողներին: Նա ընդգծել է, որ տարիների նվիրական ծառայության արդյունքը՝ համակարգի հանդեպ հանրության վստահությունն է:
 
«Դժվար, բայցև պատվաբեր ուղի է անցել Արցախի ոստիկանը, վաստակելով մեր երկրի իրավակարգի պաշտպանը լինելու պատիվը: Իհարկե, այս ամենը՝ համակարգում ծառայող նվիրյալների շնորհիվ:
Հաղթահարելով անցած տասնամյակների փոփոխությունների բարդ շրջափուլերն ու երկրին պատուհասած դժվարությունները, ոստիկանությունը րոպե անգամ չի ընկրկել, շարունակել է ծառայել հասարակությանն ու պետությանը:
 
Հանցավորության դեմ ամենօրյա պայքարում, հասարակական կարգի ապահովման գործում և՛ թե արցախյան բոլոր պատերազմներում, Արցախի ոստիկանն առաջնագծում է» -ելույթի իր խոսքում նշել է գնդապետ Հարությունյանը: