ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2019 12:21
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ
Ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 04:35-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային գումարտակի ծառայողները նույն օրը ժամը 04:25-ի սահմաններում մայրաքաղաքի Ս.Դավթի փողոցում տեղակայված «Սոֆիա» առևտրի կենտրոնի դիմացից, անսթափ վիճակում գտնվելու և վիճաբանության կասկածանքով ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են բերման ենթարկել Շուշի քաղաքի բնակիչներ՝ 1998թ.ծնված Մ. Յ-ին, 1996թ.ծնված Ա. Հ-ին և 1995թ.ծնված Ա. Գ-ին:
Պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 03:40-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնի դիմաց վերջիններիս միջև առաջացած վիճաբանության ընթացքում Ա.Հ-ն մեկ անգամ գլխով հարվածել է Ա.Գ-ի դեմքին ` պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: