ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2019 12:44
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
Ս.թ.օգոստոսի 10-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ ս.թ.օգոստոսի 9-ին ժամը 23:50-ի սահմաններում, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով զննության է ենթարկվել Շահումյանի շրջանի բնակիչ, 1967թ.ծնված Ա. Հ-ին պատկանող «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է նույն շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Կ. Ց-ի կողմից էլեկտրական վերարտադրիչ սարքի միջոցով ապօրինի արդյունահանված կարմրախայտ տեսակի 27 ձուկ:
Ա. Հ-ն և Կ. Ց-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ապօրինի արդյունահանված ձկները և էլեկտրական վերարտադրիչը առգրավված են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: