ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.08.2019 16:40
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂԻՆ
Ս.թ. օգոստոսի 29-ին Մարտունի քաղաքի բնակիչ,1948թ ծնված Ա. Ս-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ ս.թ.օգոստոսի 26-ին Մարտունի քաղաքի «Մայիսի 9-ի» փողոցում տեղակայված իրեն պատկանող տնամերձ հողամասից անհայտ անձը գողացել է տարբեր տրամագծի ընդհանուր 19.5 մ. երկարությամբ մետաղյա խողովակ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Ա-ն:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: