ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.02.2021 11:32
Ոստիկանության ծառայողների հերթական բացահայտումը
Փետրվարի 9-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1996թ.ծնված Ս. Ծ.-ի և 1995թ.ծնված Վ. Ղ.-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 6-ին ժամը 23:30-ի սահմաններում Ս. Ծ.-ի վարած «ՎԱԶ 21 06» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել են Մաղավուզ գյուղի վարչական տարածքի «Քոռ աղբյուր» կոչվող տեղամաս և այնտեղ առկա էլեկտրասյունից կացնի և մուրճի օգտագործմամբ կտրել բարձր լարման հոսանքի լար, այն մասնատել ու փաթաթել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներից հանցագործությունը ավարտին չեն հասցրել:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: