Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

26.07.2022 11:49

Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինն ամփոփում է 2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեությունը

Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինն ամփոփում է 2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեությունը
Բոլոր ծառայությունների գծերով գրանցել է հանցագործությունների 163 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը կազմել է 37 դեպք:
 
Բաժնի պետ գնդապետ Ռոմա Հարությունյանի խոսքով, համագործակցելով իրավապահ մյուս կառույցների հետ, հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է հանցավորության դեմ պայքարը, ինչի արդյունքում շրջանում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել հասարակական կարգը:
 
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, Մարտակերտի շրջանում նվազել է հանցավորության մակարդակը: Ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 22 տոկոսով:
 
Ըստ ծանրության աստիճանի 25 դեպքով աճել է ոչ մեծ ծանրության, 16 դեպքով նվազել միջին ծանրության, 5 դեպքով նվազել է ծանր, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները մնացել են անփոփոխ:
 
2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 65 դեպքերով հանցագործություն է կատարել 61 անձ, որոնցից 24-ի վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան, 37-ի նկատմամբ՝ կարճվել կամ նյութերը մերժվել են ոչ արդարացման հիմքերով:
 
Քննության փուլում գտնվող 147 հանցագործություններից 42-ով հայտնի չեն հանցանք կատարած անձինք: Բացահայտման ուղղությամբ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինն իրականացնում է համապատասխան աշխատանքներ:
 
Շրջանային բաժնում շուրջօրյա պայքար է տարվում թմրամիջոցների, դրանց աճեցման և իրացման, ապօրինի զենք կամ ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ:
 
Բնակչության հետ տեղամասային տեսուչների պարբերաբար հանդիպումները և տարվող բացատրական աշխատանքները միտված են եղել շրջանում արատավոր երևույթները բացառելու և հասարակական կարգը բարձր մակարդակով ապահովելու համար: