ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.04.2017 18:47
Ոստիկանության պետի հանձնարարականները` բնակչության անվտանգությունը առավելագույնս ապահովելու ուղղությամբ
Սույն թվականի ապրիլի 1-ին ԼՂՀ ոստիկանության պետը ընդունեց ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի Աղավնոյի ու Նոր Խարխափուտի հսկիչ-անցագրային կետերի անձնակազմին, այդ թվում՝ նորանշանակ ծառայողներին։
Ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով առաջադրված հանձնարարականներից զատ, ոստիկանության պետը պահանջեց Արցախի Հանրապետության այնպիսի հեռավոր բնակավայրում, ինչպիսին Շահումյանի շրջանն է. հավատարիմ լինել «Ամեն ինչ հանուն քաղաքացու անվտանգության» կարգախոսին և ծայրաստիճան զգոնություն ցուցաբերել բնակչության խաղաղ կենսագործունեությունը ապահովելու համար։
Ոստիկանության պետի կողմից հնչեցված խնդիրների վերաբերյալ համապատասխան հրահանգավորում և գործառույթների մանրակրկիտ հստակեցում կատարեց նաև ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի գործունեությունը վերահսկող, ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, որից հետո հերթափոխը մեկնեց ծառայության։