ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.10.2017 18:27
Ուշադրություն
Հարգելի քաղաքացիներ.
Հիշեցնում ենք¸ որ ոստիկանություն-հասարակություն կապն ամրապնդելու և ոստիիկանության հանդեպ քաղաքացիների վստահությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով ոստիկանության պետի հրամանով շարունակում է գործել ոստիկանության «Թեժ գիծը»։
Ձեր իրավունքների ոտնահարման¸ Ձեր նկատմամբ հակաօրինական գործողություն դրսևորելու¸ ինչպես նաև հնարավոր իրավախախտման¸ այդ թվում հասարակական կարգի կամ երթևեկության կանոնների խախտման դեպքին ականատես կամ տեղյակ լինելու պարագայում¸ հորդորում ենք անմիջապես զանգահարել ոստիկանության «Թեժ գծի» 047.950878 կամ 99-02 հեռախոսահամարներին, իսկ ժամը 19:00-ից հետո միայն 99-02 անվճար կարճ հեռախոսահամարին։
Հիշեք¸ որ իրավախախտման նկատմամբ Ձեր անտարբերությունը նպաստում է օրինազանցի ամենաթողությանը¸ որի զոհը կարող եք դառնալ նաև դուք կամ Ձեր մերձավորները։
Հավաստիացնում ենք¸ որ Ձեր ահազանգը անհետևանք չի մնա և հակաօրինական արարքներ թույլ տված անձինք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժները։
Ոստիկանությունը երաշխավորում է «Թեժ գծին» ահազանգող անձի գաղտնիությունը։