ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.06.2016 20:57
Ուշադրություն
Հարգելի համերկրացիներ
Ամառային ժամանակաշրջանի հետ կապված հրատապություն են ստանում հատկապես հանգստյան գոտիների հարակից ճանապարահատվածներում անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության անձնակազմը անցել է ուժեղացված ծառայության և մշտական վերակարգեր սահմանել հանգստյան գոտիների մերձակայքում։
Հանգիստը բնության գրկում վայելող վարորդներին ճանապարհային ոստիկանությունը հորդորում և միաժամանակ պահանջում է չտրվել գայթակղությանը և ոգելիցի ազդեցության տակ չվարել տրանսպորտային միջոցները՝ հակառակ դեպքում զգուշացնում ենք, որ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցները։