ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.12.2018 11:26
ՈՒշադրություն
Հարգելի քաղաքացիներ.
Հայտնում ենք, որ կեղծ անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ անունից վերջին ժամանակաշրջանում հայտարարություն է տարածվում անչափահաս երեխայի անհայտ հանգամանքներում կորելու վերաբերյալ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և որևէ քաղաքացի ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում երեխայի անհայտ կորելու վերաբերյալ ահազանգ չի ներկայացրել։