ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.03.2019 12:12
Ուշադրություն
Ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ վերջին ժամանակաշրջանում մեծ տարածում են ստանում խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիների գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու դեպքերը, որոնք մի շարք դեպքերում իրականացվում են սոցիալական ցանցերի միջոցով` տարբեր ապրանքների ձեռք բերման պայմանավորվածությամբ։
Կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն և չտրվել առաջին հայացքից ձեռնտու գործարքի միջոցով ակնկալվող անիրական շահույթից։
Հիշեք, որ խարդախները համոզիչ խոսքով կարող են ներկայացնել Ձեզ համար շահավետ առաջարկություններ և այդ կերպ ձեռք բերել ձեր գույքի նկատմամբ իրավունքը և տիրանալ դրամական միջոցներին։
Եթե կան քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ հայտնվել են խարդախների հյուսած սարդոստայնում, խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում, կամ զանգահարել 047950878, կամ 9902 ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարներին։