ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2019 10:03
ՈՒսումնառություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան իրականացնում է բակալավրի կրթական ծրագրով, «Իրավագիտություն» մասնագիտությամբ` առկա ուսուցման ձևով ընդունելություն։
Ուսման տևողությունը 4 տարի է: Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ԱՀ ոստիկանության ծառայողներ։ Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, և նրանք նշանակվում են ԱՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում:
Ուսումնառության համար կարող են դիմել Արցախի Հանրապետության մինչեւ 30 տարեկան արական սեռի, առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, կամ «Զինապարտության մասին» ԱՀ օրենքով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
ՀՀ ոստիկանության ակադեմիայի դիմորդների փաստաթղթերը ընդունվում են սույն թվականի հունիսի 3-ից հուլիսի 31-ը ներառյալ։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ԱՀ ոստիկանության կադրերի բաժին, ոստիկանության մոտակա ստորաբաժանում կամ զանգահարել 047946102 հեռախոսահամարով։