ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2021 16:12
Ուրիշի պլաստիկ քարտից գումար է կանխիկացրել
Փետրվարի 23-ին ԱՀ քննչական կոմիտեից գրություն է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ 2020թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Հրազդան քաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Ս. Վ.-ն ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդել այն մասին, որ 2020թ. նոյեմբերի 2-ին և 20-ին անհայտ անձը Ստեփանակերտ քաղաքում գտնվող բանկոմատներից կանխիկացրել է իր որդի՝ Ս. Վ.-ին պատկանող «Արցախբանկ» պլաստիկ քարտից ընդհանուր 83.000 դրամ գումար:
Ս. Վ.-ն լրացուցիչ բացատրությամբ և ներկայացված դիմումով հայտնել է, որ նշված գողությունը կատարել է ԱՀ Մարտունու շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Մ. Գ.-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: