08.06.2022 15:37
Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար՝ Ոստիկանության շարքերը համալրած նոր ծառայողները հանձնել են ստուգարք
ԱՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մովսիսյանի գլխավորած մշտական գործող հանձնաժողովն այսօր՝ հունիսի 8-ին, ոստիկանության Պետական պահպանության վարչության շարքերը համալրած նոր ծառայողներից ընդունել է ստուգարք՝ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար:
Ստուգարքի ընդունման նպատակն է, պարզելու ծառայողի` զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, ինչպես նաև զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի գործադրման և օգտագործման իրավական հիմքերը կանոնակարգող` օրենսդրական և այլ իրավական ակտերի իմացությունը:
Հանձնաժողովի կազմում են Ոստիկանության Հերթապահ մասի պետ փոխգնդապետ Նելսոն Ենգիբարյանը և հասարակական կարգի ապահովման բաժնի պետ՝ գնդապետ Գագիկ Հարությունյանը:
Ստուգարքների ամփոփումից հետո հանձնաժողովը կներկայացնի համապատասխան եզրակացություն՝ ծառայողների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ: