ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.09.2018 13:20
Պարգևատրումներ ԱՀ ոստիկանությունում
Սույն թվականի սեպտեմբերի 1-ին ԱՀ ոստիկանությանում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։
Նախ, ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության մայոր Արմեն Մովսիսյանը հրապարակեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը՝ ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ٫ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանին ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին: ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հանդիսավորությամբ հանձնելով ոստիկանության գնդապետի ուսադիրները, ոստիկանության գնդապետի կոչմանն արժանանալը պայմանավորեց Արմեն Բաղրյանի երկարամյա, բարեխիղճ և անբասիր ծառայությամբ։
Այնուհետև հրապարակվեց ԱՀ ոստիկանության պետի հրամանը՝ ոստիկանության մի շարք ծառայողների զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր՝ ոստիկանության մայորի և փոխգնդապետի կոչումներ շնորհելու վերաբերյալ։
Ի նշանավորումն Արցախի Հանրապետության անկախ պետականության հռչակման տոնի, նույն օրը ԱՀ ոստիկանության պետը «Օրենքի պատվար» մեդալով պարգևատրեց և դրամական խրախուսման արժանացրեց նաև ոստիկանության մի շարք վետերանների։