ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2015 15:28
Պարգևատրումներ՝ ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով
Սույն թվականի հունիսի 15-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր արարողակարգ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներին ակտիվ մասնակցություն և առաջադիմություն ցուցաբերելու համար ԼՂՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ոստիկանության պետի հրամանով արժանացան միանվագ դրամական պարգևատրման։
Հատկապես արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների լեզուների իմացությունը անհրաժեշտ նախադրյալ է Արցախ ժամանող օտարերկրացիների հետ հարաբերվելու և նրանց խնդիրներին լուծում տալու համար։