ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.06.2018 10:11
Պետական սահմանը ապօրինի հատելը
2018թ. մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում ԻԻՀ Համադան քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը, որը նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել ԱՀ ԱԱԾ:
Փաստի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: