ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.09.2021 18:15
Սեպտեմբերի 6-ին ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ:
Սեպտեմբերի 6-ին ժամը 19:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Ժամը 19:35-ին Թաղավարդ համայնքի բնակիչ Մ. Ալավերդյանը դիմել է, որ նույն օրը ժամը 19:35-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված կրակոցից ջարդվել է իր տան պատուհանի ապակին:
Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։
Ստուգումամբ զբաղվում են ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները:
Փաստերը կներկայացվեն ռուսական խաղաղապահ զորակազմին: