ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.05.2014 14:15
Ստացել են մարմնական վնասվածքներ
Մայիսի 17-ին, ժամը 16:00-ին, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 21 շենքի N բնակարանի բնակչուհի, 1967թ. ծնված Թ. Կ-ն ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, Մանուկյան փողոցի թիվ 6 շենքի բակում իրեն ծեծի է ենթարկել Մաշտոցի փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակչուհի, 1964թ. ծնված Կ. Ս-ն:
Թ. Կ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
***
Մայիսի 18-ին, ժամը 19:10-ին, Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի բնակչուհի, 1987թ. ծնված Ի. Խ-ն ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, տան բակում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի է ենթարկել հարևանը` 1975թ. ծնված Ա. Ա-ն:
***
Մայիսի 18-ին, ժամը 13:10-ին, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 16 շենքի N բնակարանի բնակիչ, 1948թ. ծնված Ա. Մ-ն հեռախոսով ոստիկանության Շահումյանի շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ Զուար համայնքի տարածքում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:40-ի սահմաններում, Զուար համայնքի տարածքում Ա. Մ-ի հետ վիճաբանության մեջ են մտել ՀՀ Վարդենիս քաղաքի Համբարձումյան փողոցի N տան բնակիչներ` 1988թ. ծնված Մ. Հ-ն, 1982թ. ծնված Գ. Կ-ն, 1987թ. ծնված Գ. Կ-ն, Երիտասարդության փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Մ. Գ-ն և Ակունք գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Կ. Ե-ն, որի ընթացքում Գ. Կ-ն գլխով երկու անգամ հարվածել է Ա. Մ-ի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Ա. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: