ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2020 15:18
Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Հունվարի 23-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 02:20-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցի բնակիչներ, ամուսիններ` 1963թ. ծնված Զ. Ս.-ն և 1970թ. ծնված Ա.Ս.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը ժամը 01:45-ի սահմաններում տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: