ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.11.2018 11:34
Վառելափայտի հայտնաբերում՝ ավտոմեքենայի թափքում
Ս.թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 11:30-ին Կապան քաղաքի Ձորք թաղամասի հարակից ավտոմայրուղում ստուգման նպատակով կանգնեցվել և զննության է ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 1979թ.ծնված Ա. Գ-ի կողմից վարած «ԳԱԶ-53» բեռնատար ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է 2 մ խորանարդ վառելափայտ։ Ըստ վարորդի նշված վառելափայտը բարձել է նույն օրը, ժամը 09:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի տարածքներից մեկի ճանապարհային հատվածից։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: