Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

28.03.2022 13:31

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր կարգի մասին

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր կարգի մասին
Արցախի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով։ Նոր կանոններով՝ հարցաշարը բաղկացած է 1116 հարցից, տեսական քննության 10 հարցի փոխարեն՝ սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։
 
Գիտելիքների ստուգման 20 հարցից քաղաքացին պետք է ճիշտ պատասխանի 18-ին: Տեսական քննությունն անց է կացվում երկու փուլով.
 
Առաջին փուլում ընդգրկված են տեսողական հարցեր, որը կոչվում է հոգեբանական թեստ: Հոգեբանական 3 հարցերին ճիշտ պատասխանելուց հետո բացվում է 20 հարցից բաղկացած հարցաշարը՝ 2-5 տարբերակ ունեցող պատասխաններով։
 
Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանում ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ:
 
Այս պահի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննություններն անց են կացվում հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ապրիլի 10-ից սկսած՝ կլինեն նաև անգլերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով: