ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.07.2019 13:01
ՎԱՐՈՐԴԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ԵՎ ԿՈՂԱՇՐՋՎԵԼ
Ս.թ. հուլիսի 23-ին ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1960թ.ծնված Ա. Հ-ն վարելով «Նիսան Պատֆանդեր» մակնիշի ավտոմեքենան Աստղաշեն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ կառավարումը՝ դուրս եկել ճանապարհից դեպի աջ և կողաշրջվել, ինչի արդյունքում ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1978թ.ծնված Ն. Պ-ն, 2003թ.ծնված Հ.Պ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Նիսան Պատֆանդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: