ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.08.2014 16:05
Վարորդի և ուղևորների մոտ հայտնաբերվել է թմրանյութ
Օգոստոսի 25-ին ոստիկանության Շուշիի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողները զննության են ենթարկել Մուրացանի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1982 թ. ծնված Մ. Պ-ին պատկանող «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում վերջինիս և նրա ուղևորների` Լիսագոր գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Ն. Ս-ի և Խաչենի փողոցի N տան բնակիչ, 1982թ. ծնված Մ. Բ-ի մոտ հայտնաբերել են ծխախոտի գլանակների մեջ լցված թմրանյութի նմանվող, մանրացված սպեցիֆիկ հոտով բուսական զանգված:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին: