ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.08.2019 09:32
ՎԹԱՐ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Ս.թ.օգոստոսի 16-ին ժամը 19:00-ի սահմաններում 1976թ.ծնված Գ.Բ-ն վարելով իրեն պատկանող «ISUZU CAMPO» մակնիշի ավտոմեքենան Երից մանկաց վանք-Տոնաշեն ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով Մարտակերտ քաղաքի բնակիչ, Գ. Բ-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ` ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Ա-ն, ՌԴ քաղաքացի, 1980թ.ծնված Է. Բ-ն, Մարտակերտ քաղաքի բնակիչներ՝ 1977թ.ծնված Ռ. Բ-ն և 1979թ.ծնված Գ.Գ-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։