ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.11.2017 16:53
Վիճաբանության ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ
Նոյեմբերի 18-ին ԱՀ Գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության քննչական վարչություն գրություն է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 2-ին ժամը 21:45-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին վեճ է առաջացել Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ 1992թ. ծնված Ն.Բ-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1994թ. ծնված Ռ.Վ-ի միջև, ինչի ընթացքում վերջինս ձեռքով մեկ անգամ հարվածել է Ն.Բ-ի կրծքավանդակին, ով ընկնելով գետնին ստացել է առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներ պարունակող տարբեր մարմնական վնասվածքներ: