ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.06.2018 12:25
Վիճաբանության ընթացքում ստացել է քթոսկրի կոտրվածք
Հունիսի 12-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը քթոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված Դ.Դ-ն:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Ազատամարտիկների 41 հասցեում վիճաբանություն է առաջացել Դ.Դ-ի և նույն քաղաքի բնակիչ՝ 1985թ. ծնված Կ.Ի-ի միջև, ինչի ընթացքում իրար քաշքշելու ժամանակ վերջինիս բազուկը անզգուշությամբ դիպչել է Դ.Դ-ի քթին: