ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.11.2017 16:34
Վիճաբանության ժամանակ ստացել է ծնոտի կոտրվածք
Նոյեմբերի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Եղբայրական գերեզմանոցի» տարածքում վիճաբանություն է առաջացել Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի բնակիչ 1999թ. ծնված Հ.Վ-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 2000թ. ծնված Մ.Ա-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքով մեկ անգամ հարվածել է Հ.Վ-ի դեմքին, ով ծնոտի կոտրվածքով տեղափոխվել է «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ: