ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.12.2019 10:24
Վիճաբանություն Բերձորում
Նոյեմբերի 29-ին Բերձոր քաղաքի բնակչուհի, 1989թ.ծնված Է. Հ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Բերձոր քաղաքի Երևանյան մայրուղու տներից մեկում նույն քաղաքի բնակչուհի, 1988թ.ծնված Ի. Բ.-ն անհիմն պատճառներով վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: