ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.05.2017 17:05
Վիճաբանություն Խնածախ համայնքում
Մայիսի 14-ին ժամը 22:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորչի փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ 1991թ. ծնված Լ. Բ-ի, Մ.Սպարապետի փողոցի N տան բնակիչ 1993թ. ծնված Ա. Պ-ի, նույն փողոցի N տան բնակիչ 1988թ. ծնված Ա.Թ-ի, Ա.Մկրտչյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ 1992թ. ծնված Գ. Մ-ի, մյուս կողմից նշված քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ 1987թ. ծնված Ա. Ա-ի և ինքնությունը չպարզված 3 անձանց միջև, որի ժամանակ Լ. Բ-նը ստացել է ծնոտի կոտրվածք: