ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.07.2020 17:13
Վիճաբանություն Հադրութի շրջանում
Հուլիսի 5-ին Հադրութի շրջանի բնակիչ,1958թ.ծնված Վ. Բ.-ն դիմել է Ա Հ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Թաղասեռ գյուղում անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել իր և նույն շրջանի բնակիչ,1975թ.ծնված Կ. Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս քաշքշել է իրեն, ինչի հետևանքով Վ. Բ.-ն ստացել է մարմնական վնասվածք:
Կ. Հ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: