ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.05.2017 14:22
Վիճաբանություն
Մարտակերտի շրջանի Վանք գյուղի տեղամասային հիվանդանոցից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ աչքի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի N տան բնակիչ 1962թ. ծնված Գ. Մ-ն :
Պարզվել է, որ մայիսի 30-ին ժամը 23:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղում վիճաբանության ժամանակ իրար քաշքշել ու հարվածներ են հասցրել ՀՀ Արմավիրի մարզի գյուղ Լեռնագոգ գյուղի բնակիչ 1972թ. ծնված Ա. Գ-ն և Գ. Մ-ն. ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքը: