ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.02.2021 11:50
Վիճաբանություն
Փետրվարի 6-ին ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության ՃՈ ծառայողները ծառայություն իրականացնելիս Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին վազանցի կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ռ. Գ.-ն վիճաբանության մեջ է մտել ՃՈ ծառայող Դ. Գ.-ի հետ, անցեզուր հայհոյանքներ հնչեցրել , քաշքշել է պոկել ուսադիրներից մեկը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: