ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.03.2021 11:32
Վիճաբանություն
Մարտի 28-ին ժամը 13:50-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն բերանի խոռոչ ախտորոշումով իրենց մոտ է դիմել Ճարտար քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ս. Թ.-ն։
Տեղամասային տեսուչը պարզել է, որ մարտի 27-ին ժամը 19:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կարվին թաղամասում Ս. Թ.-ի կողմից վարձակալած տանը վիճաբանություն է առաջացել վերջինիս և Մարտունու շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Մ.-ի միջև, որի ընթացքում կողմերը խոհանոցային դանակով մեկական անգամ հարվածել են միմիյանց դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Նշված խոհանոցային դանակը վերցված է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: