ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.02.2021 11:34
Վիճաբանություն
Փետրվարի 14-ին անհայտ անձը հեռախոսով հաղորդել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 1 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ փետրվարի 14-ին ժամը 19:00-ի սահմաններում նշված շենքի բակում կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել մի կողմից մայրաքաղաքի բնակիչներ՝ամուսիններ 1971թ.ծնված Լ. Շ.-ի, 1971թ.ծնված Գ. Շ.-ի, իսկ մյուս կողմից 1988թ.ծնված Գ. Հ.-ի, 1986թ.ծնված Ի. Ա.-ի միջև, որի ընթացքում Գ. Հ.-ն ոտքերով հարվածներ է հասցրել Լ. Շ.-ի մարմնի տարբեր մասերին:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: