ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.03.2021 10:24
Վիճաբանություն
Մարտի 12-ին ԱԳԲ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ստուգայց շրջագայության ընթացքում պարզել է, որ թիվ 4 հիմնական դպրոցի մարզադաշտում արհեստագործական ուսումնարանի ուսանողներ՝ մայրաքաղաքի բնակիչներ, 2004թ.ծնված Մ. Մ.-ն և 1996թ.ծնված Յ. Մ.-ն վիճաբանության մեջ են մտել իրար հետ, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց, իսկ վիճաբանությանը միջամտած 2004թ.ծնված Հ. Ա.-ն ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Յու. Մ.-ին:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: