ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.02.2021 09:30
Վիճաբանություն
Փետրվարի 12-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայող Բ. Ա.-ն զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ընգրկված լինելով ուժեղացված խմբում, ժամը 21:30-ի սահմաններում շրջանային բաժնի հերթապահ մասից հաղորդում է ստացել, որ Սախարովի փողոցում տեղակայված «Մագնիտ սթար» մթերային խանութի մոտակայքում ՃՈ ծառայողների հետ վիճաբանություն է տեղի ունենում, ներկայացել է նշված վայր և մոտենալով Մարտունի քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Ա. Ս.-ին պահանջել է ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին, որի ժամանակ Ա. Ս.-ն գլխով հարվածել է ծառայություն իրականացնող Բ. Ա.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ա. Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: