ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.02.2021 14:20
Վիճաբանություն
Փետրվարի 19-ին քաղաքացիներից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Հեքիմյան փողոցում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 03:00-ի սահմաններում նշված փողոցում գտնվող բիլիարդանոցի դիմաց վիճաբանություն է առաջացել Ասկերանի շրջանի բնակիչներ՝ 1989թ.ծնված Թ. Հ.-ի և 1972թ.ծնված Ս. Գ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: