ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.02.2021 11:53
Վիճաբանություն՝ Ասկերանի շրջանում
Հունվարի 31-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Ն. Ա.-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ իր կնոջը ծեծի են ենթարկել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում, Լուսաձոր գյուղում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ մի կողմից` 2001թ.ծնված Գ. Ա.-ի, 2003թ.ծնված Լ. Մ.-ի, 1980թ.ծնված Ա. Պ.-ի, Ն. Ա.-ի, իսկ մյուս կողմից՝1975թ.ծնված Ն. Ծ.-ի, 2004թ.ծնված Ա. Ա.-ի և 2005թ.ծնված Կ. Ա.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարծ հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: