ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.05.2020 11:13
Վիճաբանություն՝ Ստեփանակերտում
Մայիսի 6-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ մայրաքաղաքի 8-րդ դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի թիվ 8 դպրոցի դիմացի մայթին վիճաբանություն է առաջացել Հադրութի շրջանի բնակիչ, 1972թ. ծնված Ա. Հ.-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Կ. Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Հ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Ա. Հ.-ն նույն օրը ժամը 22:40-ին դեմքի սալջարդով, քթոսկրի կոտրվածքով, ձախ ուսահոդի սալջարդով և ծոծրակային շրջանի հեմատոմայով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: