ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2020 11:57
Վիճաբանություն՝դիսկոակումբի դիմաց
Սեպտեմբերի 5-ին ՊՊԾ գումարտակի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 04:50-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Պարադայս» դիսկոակումբի դիմաց վիճաբանություն է առաջացել մի կողմից ՀՀ Երևան քաղաքի բնակիչներ՝ 1986թ.ծնված Ա. Գ.-ի, 1976թ.ծնված Ա. Օ.-ի, իսկ մյուս կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Տ. Գ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: