ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2021 14:30
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Փետրվարի 11-ին անհայտ անձը հեռախոսով հայտնել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Ա. Մկրտչյան փողոցում տեղակայված մանկական հիվանդանոցի ներքևի ճանապարահատվածում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ ժամը 21:30-ի սահմաններում Ա. Մկրտչյան փողոցում վիճաբանություն է առաջացել մի կողմից մայրաքաղաքի բնակիչներ եղբայրներ՝ 2004թ.ծնված Գ.Լ.-ի և 2006թ.ծնված Ռ. Լ.-ի, իսկ մյուս կողմից 1979թ.ծնված Կ. Բ.-ի, 1975թ.ծնված Ն. Գ.-ի և 1966թ.ծնված Ռ. Գ.-ի միջև, ինչի արդյունքում վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերի:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: